Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք դա անվանում եք հարկեր քերել, մենք՝ ստվերից դուրս գալ»․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմադիրներին

Ապրիլ 17,2025 11:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեկն առավոտյան տնից դուրս է գալիս, որպեսզի գնա աշխատանքի, վերելակի մեջ հանդիպում է հարևանուհուն։ Վերջինս ասում է՝ չե՞ս կարողանում տղայիդ նորմալ դաստիարակել․ գիշերը եկել էր հարբած, հայհոյում էր։ Պատասխանում է, որ ինքը տղա չունի։ Հարեւանուհին էլ թե՝ «ես իմ ասածն ասացի, մնացածը՝ դու գիտես»․ այս անեկդոտն այսօր խորհրդարանի ամբիոնից պատմեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ զուգահեռներ տանելով ընդդիմադիրների հնչեցրած քննադատությունների հետ։

Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է կառավարության 2021-26 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։

«Գալիս եք, ասում եք, գնում եք, բայց հո այդպես չի՞»,- նեղսրտեց նա՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման սկզբունքին վերաբերվող քննադատությանը։

«Նախագիծը «Հայաստան» խմբակցությանը չէր, այլ Թադեւոս Ավետիսյանինն էր եւ պարոն Ավետիսյանը միայնակ էր պաշտպանում նախագիծը հանձնաժողովի նիստում։ Մեր հանձնաժողովում կա ձեր խմբակցության 3 անդամ եւ այդտեղ կարող է անգամ մեկ ձայնը որոշիչ լիներ։ Բայց երկու հոգով էին մասնակցում, մեկն ընդհանրապես չէր խոսում։ Ողջունում եմ, հատուկենտ նախագծերով եք հանդես գալիս»։

Բաբկեն Թունյանը հերքեց Ագնեսա Խամոյանին՝ ասելով, որ համընդհանուր հայտարարագրմամբ քաղաքացիների տրանսֆերտները, գյուղմթերքի, կենդանիների վաճառքից ստացված եկամուտները չեն հարկվելու։

«Այս համակարգը լրացուցիչ հարկեր քերելու համար է»,- Արթուր Խաչատրյանի եւ այլ ընդդիմադիրների քննադատություններին ի պատասխան էլ Բաբկեն Թունյանն ասաց, որ ընդդիմությունը դա անվանում է «հարկեր քերել, մենք՝ ստվերից դուրս գալ»։

Նա նաեւ տեղեկացրեց, որ կառավարության հետ համատեղ նախագիծ են քննարկելու՝ համընդհանուր հայտարարագրման ժամկետների հետաձգման համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930