Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով էապես նեղացրել է դրա կիրառման շրջանակը, իսկ լայն մեկնաբանումն այլևս հակասահմանադրական է. Արամ Վարդևանյան

Ապրիլ 17,2025 11:28

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Չորս տարի անց՝ ի վերջո, Սահմանադրական դատարանը որոշեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, հետևաբար երեք օր անց հրապարակվելու է ամբողջ որոշումը, որին առանձին կանդրադառնանք: Միաժամանակ հենց եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը ընդգծում է, որ Օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ տրվել են համապատասխան մեկնաբանություններ և իրավական դիրքորոշումներ:

Ավելին` Սահմանադրական դատարանն այս Օրենքի առանցքը հանդիսացող դրույթները` գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով էապես նեղացրել է դրա կիրառման շրջանակը, իսկ լայն մեկնաբանումն այլևս հակասահմանադրական է:

Ավելին` Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ (ՄԻԵԴ Մեծ պալատի սահմանած «the establishment of a causal link»): Վերջին շեշտադրման մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են:

Ակնհայտ է, որ նման ինստիտուտ պետք է լինի, սակայն պետության շահն այն է, որ նման ինտենսիվությամբ գործիքն իսկապես սահմանադրական լինի, որ մի քանի տարի անց Եվրոպական դատարանի վճիռներով պետական բյուջեից՝ բռնագանձված գումարը չեզոքացնող հատուցումներ տեղի չունենան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930