Լրահոս
Օրվա լրահոսը

Չի խոսում այն մասին, որ միակ ղեկավարն է, որը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, խոսում է այն մասին, որ իր օրոք անընդհատ քանդվող ճանապարհներ են ասֆալտապատել. «Փաստ»

Ապրիլ 17,2025 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանն արդեն 7 տարի պաշտոնավարում է, ու հաջորդ ընտրությունների շեմին նա և իր թիմը փորձում են իրենց կառավարման ժամանակահատվածը ներկայացնել որպես աննախադեպ ձեռքբերումների փուլ։ Նման հերթական «թատրոնի» ականատես եղանք ապրիլի 15-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։

Հասկանալի է, որ Փաշինյանը չի խոսում այն ամենի մասին, ինչի արդյունքում ստեղծվել է առկա ծանրագույն վիճակը: Չի խոսում այն մասին, որ մեր հանրային դաշտ է ներմուծել բոլորովին նոր բացասական երևույթներ, որոնցից ամենացայտունը հանրության տարբեր հատվածների միմյանց դեմ հանելը, թշնամացնելն ու ատելություն սերմանելն է։ Եվ առաջին անգամ է, որ քաղաքական դաշտի շարժիչ ուժը դառնում է հենց ատելությունն ու թշնամությունը։

Բայց միայն ատելության քարոզիչ լինելով չէ, որ Փաշինյանը կմնա պատմության մեջ, շատ ավելի մեծ բացասական երևույթներ ու կորուստներ կան։ Նա, իհարկե, չի խոսում այն մասին, որ հենց իր կառավարման ժամանակաշրջանում էր, որ պատերազմում շատ ծանր պարտություն կրեցինք, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցանք, լիովին կորցրեցինք Արցախն իր բոլոր ռեսուրսներով։ Նա, իհարկե, չի խոսում այն մասին, որ իր անունը պատմության էջերում կդրոշմվի նրանով, որ միակ ղեկավարն է, ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, որի արդյունքում Հայաստանի անվտանգությունը դարձել է մեծապես խոցելի, թշնամին զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ: Նա խոսում է և կխոսի այն մասին, որ իր օրոք անընդհատ քանդվող ճանապարհներ են ասֆալտապատել կամ նորոգել:

Արմեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930