Վիլեն Գաբրիելյանի փոխարեն պատգամավոր դարձած Արտյոմ Մեհրաբյանին, որը մի կարճ շրջան ղեկավարել է Ռազմարդյունաբերության կոմիտեն, հարցրինք՝ ինչո՞ւ ազատվեց այդ պաշտոնից, որովհետեւ չգործող կառո՞ւյց էր։ «Ոչ, ոչ, այդ ժամանակ, ընդհակառակը` մենք ունեցել ենք շատ լավ արդյունք»: Իսկ հիմա՞։ «Հիմա էլ շարունակվում է, նման բան չկա, թե մենք չենք զինվում, ես չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց այն, ինչ Դուք ասում եք, գոյություն չունի։ Ավելին՝ ես կարող եմ ասել, որ Հայաստանը մինչեւ 2018-ը երբեւիցե ռազմարդյունաբերության մասով այդքան աշխատանքներ չի արել, ինչ անում է դրանից հետ, մինչ այդ մենք ունեցել ենք զրո, իսկ հիմա ունենք հզոր ռազմարդյունաբերություն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: