Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է լիներ. «Ադրբեջանի կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին». «ՉԻ»

Ապրիլ 17,2025 09:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ՀՀ նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը պիտի պահպանվի՞, թե՝ ոչ, ասել է. «Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է»:

«ՉԻ». Սխալ է գրված: Պետք է լիներ. «Ադրբեջանի կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին: Իսկ մենք կարծիք հարգող իշխանություն ենք»:

Թե չէ նորից հին ու արդեն մաշված «պլաստինկեն» է միացրել, թե բա ժողովուրդն է որոշում: Ձևը լավ են գտել, ինչ աղետ բերեն, մեղավոր միշտ ժողովրդին են համարելու:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930