Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից մեկնաբանում է Միքայել Սրբազանի վերջին հարցազրույցը, նրան անվանում` պարոն Աջապահյան

Ապրիլ 16,2025 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր ԱԺ լսումների ժամանակ վերլուծեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի  հարցազրույցը: Ըստ նրա՝ արքեպիսկոպոսի  քաղաքական մտքերը ինքը դիտարկում է ուսումնասիրության հերթական նմուշ. «Քանի որ պարոն Աջապահյանը քաղաքականությամբ զբաղվող հոգեւորական է, նրա խոսքի մեջ շատ վառ է արտահայտվում հայ քաղաքական մտքի, մեծամասամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու քաղաքական մտքի պտուղը լինելու հանգամանքը:

Ըստ նրա՝ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն ցեղասպանության ճանաչումից հետո ու Հայաստանը պետք է հողային պահանջներ ունենա  Թուրքիայի նկատմամբ: Նա ասում է՝ ցեղասպանությունը ձեր պատճառով է եղել: Հազար անգամ ասել եմ՝ մինչեւ 1890 թվականը հայ ժողովուրդն ապրել է իր պատմական տարածքներում, 1890-ին ստեղծվեցին ձեր կուսակցությունները եւ ձեր առաջին լոզունգը եկեղեցուց ազգային կառավարումը խլելն էր… եկեղեցին էլ ասաց՝ սիրելիներս, խնդրեմ կառավարեցիք, 30 տարում վարի տվեցիք 4500 տարվա երկիրը: Նույնիսկ մի պահ մտքովս անցավ պաշտպանել ՀՅԴ-ին Հայ Առաքելական եկեղեցու այս անողոք քննադատությունից: Հետո հիշեցի՝  չէ՞ որ հայր ՀՅԴ-ն Առաքելական եկեղեցուց է սովորել իրեն վերապահել հայ ազգի օրակարգը սահմանելու բացառիկ իրավունք»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930