ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը՝ 1-ին դասարանում 7 տարի մնալու վերաբերյալ համարում է խիզախ խոստովանություն, բայց ոչ ամբողջական:
«Դուք ոչ թե 7, այլ 110 տարով եք հետ գնացել: Եթե 1915-ի ցեղասպանության սեւ էջը արձանագրվել է հայոց պետականության բացակայության պայմաններում, ապա Արցախի ցեղասպանությունը տեղի է ունեցել Հայաստանի անկախության ու հենց ձեր իշխանության օրոք: Իսկ պետական ինստիտուտները ու համակարգը չեն աշխատում կամ կաթվածահար են ոչ այնքան տգիտության պատճառով, ինչպես պնդում եք, այլ պատասխանատվություն չստանձնելու եւ պարզապես ձեր կառավարչական քաոսի եւ հուզական անկայունության զոհը չդառնալու համար: Վստահ եմ, պարո՛ն վարչապետ, որ գիտակցում եք, թե սուտ խոստումների ու պետական շահերի ուրացման ինչ ժառանգություն եք թողնում ու շարունակում «ձեռքբերումներ» արձանագրել»,- այսօր ԱԺ լսումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ Freedom House-ի վերջին զեկույցի համաձայն, ՀՀ-ն շարունակում է լինել գործադիրի ձեռքում կենտրոնացած կիսաազատ երկիր,մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ոստիկանական խոշտանգումների, արգելված լուսաձայնային նռնակներ օգտագործելու եւ անպատիժ մնալու համար Հայաստանը դիրքի նվազում է արձանագրել. «Դուք լավ գիտեք, Նիկո՛լ Փաշինյան, որովհետեւ sms-ով երկիր եք կառավարում, դատարանները շրջափակելու ու դատաիրավական համակարգին ուղիղ հրահանգներ իջեցնում: Կառավարման 7-րդ տարում խոստովանում եք, որ ձեզ չի հաջողվել արդարության եւ արդարադատության նույնացում ապահովել»:
Կարդացեք նաև
Պատգամավորն ասաց, որ ինքը կարդում է 2024 թվականի կառավարության ծրագրի կատարողականն ու տպավորություն ստանում, թե այլ երկրի մասին է խոսքը. «Հատուկ երեւակայություն ու ցինիզմ պետք է ունենալ՝ արտաքին քաղաքականության ռազամավարությունն արդյունավետ գնահատելու կամ 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ տարին համարելու համար: Այն դեպքում, երբ այդ խաղաղ տարում 40 զինծառայողի մահ է արձանագրվել, իսկ թշնամին շարունակում է Հայաստանի տարածքների սողացող զավթումը, նաեւ օկուպացիան»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ