Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզնից ի՞նչ են ուզում։ Ձեռ ե՞ն առնում։ Ինչքա՞ն կարելի է ասել՝ Ղարաբաղը հանձնեցիք, Ղարաբաղը հանձնեցիք, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»․ Արարատ Միրզոյան

Ապրիլ 16,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ակնհայտ չէ՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը։ Հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը պետք է լրջորեն տրվի՞ վերջը, թե՞ չէ: Ինչքա՞ն կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով, անընդհատ ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին: Հիմա գիտե՞ք ինչ են ասում՝ Ղարաբաղը Հայաստանի իշխանությունը լուծարեց, այսինքն՝ այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԳՆ-ի հայտարարությունների առիթով հնչող մեղադրանքներին։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն Արարատ Միրզոյանին հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ մինչև 2024-ի հունվարը ՀՀ-ն հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել ԼՂ հանրապետության ճակատագիրը և ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն այդ առիթով։

Արարատ Միրզոյանը պարզաբանեց․ «Մենք ասել ենք, որ փորձում ենք հասցեագրել ՀՀ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցերը, այդ թվում և ուղիղ խոսակցությամբ։ Միջազգային երաշխիքների, մեխանիզմների ստեղծման ճանապարհով ջանքեր գործադրվեցին Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Մենք վստահ էինք, որ այդ դեպքում հնարավոր էր լինելու որոշակի հարցեր լուծելու։ Բռնի տեղահանությունից հետո իրենց ինքնալուծարման փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգը շարունակվել չի կարող, ԼՂ-ում հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք։ Սա է եղել մեր արձագանքը։

Հատուկ մեդիառեսուրսների միջոցով ասեցին, որ մենք ենք օրակարգից հանել հարցը։ Այս կառավարությունն արել է ամեն ինչ, որ այդ մարդկանց անվտանգության և իրավունքների հարցը որևէ ձևով բարձրացվի։ Հիմա մեզ մեղադրում են այդ հարցը օրակարգից հանելու մեջ։ Երբ մենք ասում էինք՝ նշաձող իջեցնել է պետք, միայն այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության, հողեր ծախելու մեջ։ Լավ կլիներ՝ այստեղ լինեին ընդդիմադիր գործընկերները, և այս խոսակցությունն իրենց հետ գնար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930