Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավահավասարության և հակախտրականության մասին այսօրվա մեր պատկերացումները հաճախ չեն համապատասխանում գործող միջազգային չափանիշներին. Մանասյան

Ապրիլ 16,2025 17:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ողջույնի խոսքով է հանդես եկել «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի փակման արարողությանը։

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ իրավահավասարության երաշխավորումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները բազմաթիվ են և շատ հաճախ կարծրատիպային մոտեցումների արդյունք են։

«Իրավահավասարության և հակախտրականության մասին այսօրվա մեր պատկերացումները դեռևս պատշաճ չեն և հաճախ չեն համապատասխանում գործող միջազգային չափանիշներին։ Խնդիրն ավելի ակնառու է, երբ դիտարկում ենք, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն ունեցող անձին խնամող, ազգային փոքրամասնությունները ներկայացնող կանանց և այլն։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան, կարող եմ ասել, որ նրանց խնդիրները լիարժեք հասցեավորված չեն: Իսկ դա ուղղակի ազդեցություն է ունենում մարդկանց ճակատագրերի վրա»,- ասել է Պաշտպանը։

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ոլորտում խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ հանրային կառավարման բնագավառ, որը գենդերազգայուն է։ Այս համատեքստում որպես ծրագրի կարևոր արդյունք Պաշտպանը նշել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը. «Ուրախությամբ կարող եմ նշել, որ Գենդերային հավասարության պարգևադրոշմը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ամբողջ ծավալով գործարկվել է առաջին անգամ։ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունը, որն անցնում է պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը»։

Միջոցառման շրջանակներում անցկացվել են պանելային քննարկումներ ոլորտային թեմաների շուրջ։

Միջոցառմանը մասնակցել են գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացում է ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930