Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրանեսթ»-ի համանախագահի հետ հանդիպմանը Մարիա Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը

Ապրիլ 16,2025 16:54

«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն ապրիլի 14-ին հանդիպել է «Եվրանեսթ» ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկիի հետ:

Մարիա Կարապետյանը հյուրին է ներկայացրել Հայաստանի անվտանգային մարտահրավերները եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵՄ եւ «Եվրանեսթ» ԽՎ կողմից աջակցության հնարավոր ճանապարհները:

ԱԺ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրին՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, եւ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել այն:

Մարիա Կարապետյանը խոսել է նաեւ Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930