Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե արտահերթ ընտրություններ լինեն, կհաղթի՞, ավելի շատ ձայներ կհավաքի՞։ Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կանգնածներին խոսք տվեց հաղթել։
«Դուք արձանագրեցիք, չէ՞ ինչքան փող բաժանեցին, գնացիք չէ՞ տեղերը, ուր մտան, ինչ եղավ, չէի հավատում ես, բայց դուք կտեսնեք, թե ես ինչ ձևի ժողովրդին կբացատրեմ։
Մարդիկ, որ մտնում էին, ասում էին՝ հայրն ու մայրդ մահացա՞ծ են, հորն ու մորդ գերեզմանի վրա երդում կեր, փող տանք քեզ, երեխադ մահացա՞ծ է, երեխայիդ գերեզմանի վրա երդում կեր, փող տանք քեզ։ Մենք էդ սկզբունքը չգիտեինք, թե ինչ էին անում, երկրորդ բանը՝ ո՞նց էին դուրս հանում։
Այ, հիմի որ ընտրություն լինի, կտեսնես մենք ինչքան ձայն կհավաքենք։ 2008 թվին ես հավաքել եմ 40 հազար ձայն», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ