Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակակոռուպցիոն մարմինը միանձնյա որոշեցիք Դուք, ղեկավարին նշանակեցիք Դուք, sms-ով էլ գործից հանեցիք». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 16,2025 16:12

«Կենցաղայինից սկսած` մինչև գլոբալ հարցեր մենք ունենք չկատարված խոստումների հսկայական փունջ և գործ ունենք այն իրավիճակի հետ, որ ՀՀ-ն կառավարվում է ստի միջոցով։ Դուք ստացել եք մարդկանց վստահության քվեն, բայց շարունակում եք խաբել քաղաքացիներին»,- ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը թվարկեց, թե ինչեր էր խոստանում Նիկոլ Փաշինյանը և որ այդ բոլոր խոստումները չի կատարել։ Այնուհետև շարունակեց․ «Էլ չասեմ՝ դուք եկել էիք թալանը, կոռուպցիան, ամենաթողությունը վերացնելու համար, բայց դրանք շարունակվում են ձեր օրերում, որի մասին փաստարկված կներկայացնեմ: Նաև հաշվետվություն կուզենք, թե տիկին դատախազն ինչ է արել նախորդ կոռուպցիոն բացահայտումների առիթով։ Բայց փաստ է՝ ամենամեծ փոշիացած ծրագիրը՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի գործը, շարունակելու է մնալ Ձեր ամենագլխավոր կոռուպցիոն գործարքը, որից խուսափել չեք կարող, քանի որ Դուք եղել եք այդ ծրագրի գլխավոր դերակատարը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930