«Ոչ մի մեղմացման մասին խոսք լինել չի կարող, քանի որ մենք մեր դիրքորոշումը խաղաղության խաչմերուկի մեջ ներկայացրել ենք վաղուց։ Այդ ծրագրի շրջանակում մենք սկսել ենք աշխատանքը ու շարունակելու ենք։ Հենց «խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում ամրագրել ենք, որ պատրաստ ենք ընթացակարգերի պարզեցումների՝ չորս հիմնական սկզբունքների շրջանակում»,-լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս են ստուգվելու ՀՀ-ով անցնող ադրբեջանական բեռները, արդյոք իրենց հայտարարությունները չեն վկայո՞ւմ մեղմացումների մասին, ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք մասնավորապես Հորադիզ-Երասխ գծի վրա, որտեղ ե՜ւ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, ե՜ւ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվում են բեռնափոխադրումներ»:
Լրագրողների դիտարկմանը, բայց Ադրբեջանը անխոչընդոտ ճանապարհ է ուզում, ի՞նչ է սա նշանակում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք ասում ենք, որ մեր սկզբունքների շրջանակում պատրաստ ենք գնալ պարզեցումների։ Ադրբեջանն ասում է՝ քանի որ ՀՀ-ն լուծումներ չի տալիս ու լուծում չի առաջարկում, դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվի Իրանի երթուղուց։ Սա նշանակում է, որ այդ պայմաններն իրենց համար ընդունելի են։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով տրամադրել անցում, ինչ պայմաններով Իրանով են անցնում են, նույնը ապահովել ՀՀ տարածքով»։
Խոսելով նոյեմբերի 9-ի փաստաթղթին ադրբեջանական հղումների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում մի բան չկա, որից ենթադրվում է, որ ՀՀ տարածքի ամբողջականությունը, ինքնավարությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացնի, որևէ երրորդ ուժ մեր երկրի տարածքում ներկայություն ունենա, և հստակ փոխադարձության սկզբունք է արձանագրված»։
Կարդացեք նաև
Լրագրողները միջամտեցին՝ իսկ ռուսական վերահսկողությո՞ւնը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք այդ հարցին տվել ենք պատասխան, որ դա կարող է լինել մոնիտորինգային գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ արբանյակային գործիքների միջոցով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ