Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրելի քաղաքացիներ, իշխանությունը ձեզ համար անակնկալ է պատրաստել: Ձեզ ոչ միայն հարկելու են, ձեզ նաեւ դատելու են». Ագնեսա Խամոյան

Ապրիլ 16,2025 15:16

«Սիրելի քաղաքացիներ, իշխանությունը ձեզ համար անակնկալ է պատրաստել: Ձեզ ոչ միայն հարկելու են, ձեզ նաեւ դատելու են»,- այսօր ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Նա հիշեց, որ փետրվարին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին շատ ուղիղ հարց էին տվել՝ ինչ է սպասվում այն քաղաքացիներին, որոնք հայտարարագիր չեն լրացնի:

Հակոբյանն, ըստ Խամոյանի, ներկայացրել էր այն վարչական պատասխանատվությունը, որին կենթարկվեն հայտարարագիր չլրացրած քաղաքացիները. «Մի դեպքում 5-50.000 դրամ, եթե նախազգուշացում է ստանում ու էլի չի լրացնում, տուգանքը կրկնապատկվելու է: Հարցնում ենք՝ այսքա՞նը, պարոն Հակոբյան, ասում է՝ այդքանը: Մի անգամ էլ կրկնապատկում ու այդտեղ ավարտվում է, բանալի բառը՝ ավարտվում է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մեզ սովորեցրել է, որ այս իշխանությունների բանավոր խոսքին հավատալ չի կարելի, հաջորդ օրը հարցում եմ պատրաստում եւ ուղարկում ՊԵԿ նախագահին: Մի ամիս մտածելուց հետո երեք էջով ՊԵԿ նախագահը պատասխանում է՝ «Քրեական հետապնդումը բացառելու հնարավորության հարցի վերաբերյալ դիրքորոշում տալը դուրս է ՊԵԿ-ի իրավասությունների շրջանակից»: Հիմա կասեք՝ ի՞նչ քրեական պատասխանատվության մասին է խոսքը: Քրեական օրենսգրքի 444 հոդվածով սահմանվում է՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը պատժվում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ»:

Պատգամավորը ընթերցեց նաեւ Քր օրենսգրքի 444 հոդվածի երկրորդ մասը, որով սահմանվում է, որ հայտարարագրով կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափի ծախսի, գույքի կամ եկամտի չհայտարարագրման՝ պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարով: Պատգամավորը շեշտեց, որ առանձնապես խոշոր չափ է համարվում 1 միլիոն դրամը գերազանցող գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930