Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք պրոֆեսոր. Հայաստանը կայունություն և անվտանգություն է ցանկանում տարածաշրջանում

Ապրիլ 16,2025 15:20

Region monitor. Թուրքական թվային հարթակներից GZT.com-ը հարցազրույց է ներկայացրել Ստամբուլի Մշակույթի Համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոկտոր Չաղլա Գյուլ Յեսևիի հետ, որում նա վերլուծել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները։

Ըստ Յեսևիի, Հայաստանի քաղաքականությունում վերջին տարիներին նկատվում են թե՛ հռետորաբանության, թե՛ գաղափարախոսության փոփոխություններ։

«2021 թվականի հունիսից Հայաստանը պաշտոնապես սկսել է Թուրքիայի հետ երկխոսության գործընթաց՝ առանց նախապայմանների։ Ներկայում երկկողմ բանակցություններն ընթանում են հատուկ ներկայացուցիչների մակարդակով՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև։ Ավիաչվերթները վերականգնվել են, երկաթուղային հաղորդակցությունը վերանորոգման փուլում է, միակ բացը ցամաքային սահմանների դեռևս փակ լինելն է»,-նշում է պրոֆեսորը։

Ըստ բանախոսի Հայաստանը ցանկանում է բաց սահմաններ, տնտեսական ակտիվացում, կայունություն և անվտանգություն տարածաշրջանում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930