Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ մեկի դուռ էլ չեմ գնա, իհարկե սրբի դուռ կգնամ»․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանից նեղն ընկած ժամանակ օգնություն խնդրելու մասին

Ապրիլ 16,2025 15:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը, որն այսօր 18 ձայնով ընտրվեց քաղաքապետ՝ 5-րդ անգամ ստանձնելով այս պաշտոնը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր առաջին քայլը լինելու է կադրային հարցի լուծումը։

Բացի այդ, ըստ նրա, մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին է հրավիրելու ու համատեղ քննարկելու են բոլորի ծրագրերը, ընդհանուր հայտարարի գալուց հետո անցնելու են ծրագրերի իրականացմանը։

«Կոնկրետ աշխատավարձի բարձրացման հարցն եմ բարձրաձայնելու ու գտնելու ենք լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնել։ Ես գիտեմ ՝ դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք և որտեղից պիտի բյուջեն ավելացնենք»։

Անդրադառնալով այն հարցին՝ եթե ՔՊ-ն չմասնակցի ավագանու նիստերին, ինչպես այսօր, ինչ կլինի, Վարդան Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ պիտի մասնակցեն, այնտեղից շատ մարդիկ պիտի գան, քանի որ սա քաղաքի համար է, ոչ թե Վարդան Ղուկասյանի մասին է խոսքը, այլ ժողովրդի։

«Էստեղ Ղուկասյանի խնդիրը չէ, էստեղ քաղաքի բնակչության խնդիրն է։ Եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությանը, բնակչությունը իր կարծիքը կասի իրենց մասին ընտրություններում»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի հինգ անդամներ այսօր իրենց ձայնը տվեցին Վարդան Ղուկասյանին՝ նրան օգնելով քաղաքապետ ընտրվել։ Վարդան Ղուկասյանից հարցրեցին՝ շնորհակալություն կհայտնի՞ Մարտուն Գրիգորյանին։

«Գիտեք, էդպես ասելը մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահել, ես խնդիր չունեմ, ասել եմ, մենք ոխերիմ թշնամիներ չենք, ես իրենց ոխերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարիդրացիական հարաբերություններ ունենք»։

Հարցին էլ ՝ թե ձեր հաղթանակը բնութագրում են որպես Պյուռոսյան հաղթանակ․ ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս՝ պիտի գնաք Մարտուն Գրիգորյանի դուռը ու խնդրեք նրան օգնել, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Ես ոչ մեկի դուռը չեմ գնա, ուրեմն՝ ես կապրեմ էնպես, ինչպես ապրել են ընդդիմադիր քաղաքապետերը, ինչպես եղել է կարգը, ոնց որ մարդիկ ապրել են։ Ես էդ սկզբունքով կապրեմ, ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես, սրբի դուռ, իհարկե, գնում եմ, բայց իմ զենքը համերաշխությունն է, ներողամտությունը, ես միշտ դրանով առաջնորդվել եմ իմ ողջ կյանքի ընթացքում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930