Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանը նշել է, որ էականորեն աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը

Ապրիլ 16,2025 14:20

Ազգային ժողովն ապրիլի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Նախարարը շնորհավորել է Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի՝ իր ամենօրյա սրտացավ ու անձնվեր ծառայության համար: Նա տեղեկացրել է, որ բացվել է ՆԳՆ պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի նոր մասնաշենքը:

Անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարն ընդգծել է, որ 2024 թվականին գործարկված են երեք հենասյունային ուղղությունները: «Ի լրումն պարեկային ծառայության՝ գործարկվել է նաեւ քրեական ու համայնքային ոստիկանությունը, ընդ որում՝ ֆունկցիոնալ ճիշտ տարաբաշխմամբ»,- ասել է զեկուցողը:

Խոսելով պարեկային ծառայության աշխատանքի մասին՝ նախարարը փաստել է, որ այն Հայաստանում ծառայության նոր եւ ժամանակակից մոդել է, որը գոյության մի քանի տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ էականորեն աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին երեք տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը: Սա բավականին դրական ցուցանիշ է»,- նշել է նախարարը:

Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Հարցի վերաբերյալ ելույթ են ունենում պատգամավորները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930