Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 16,2025 13:42

Երևան քաղաքում՝

Ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև:

Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 16-ին և 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 28.3°C (1957թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -2.5°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.9°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել