Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սուր քննադատական խոսքեր է հնչեցել պոլսահայ ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինի հասցեին՝ անարգելով նրա արտաքին տեսքն ու արվեստը:
Սարալը սոցիալական ցանցերում Ջեփքինին «մարդ չհամարելով»՝ նրան անվանել է «երաժիշտի նմանակ», իսկ նրա արվեստը՝ «անորոշ»։ Հայկո Ջեփքինն էլ ի պատասխան կոշտ է արձագանքել՝ հիշեցնելով, որ տարիներ շարունակ ողջ Թուրքիայի համակրանքն է վայելում և արժանապատվորեն ներկայացնում իր արվեստը։
Ջեփքինը նշել է, որ որպես արվեստագետ՝ միշտ պայքարել է ճնշումների դեմ և իրեն համարում է բոլոր գաղափարական ծայրահեղությունների քննադատ: