Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ, հույս ունենք, որ ՀՀ խաղաղության օրակարգն ի վերջո կսկսի շոշափելի պտուղներ տալ»․ Արարատ Միրզոյան

Ապրիլ 16,2025 13:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է, այն ընթանում է բավականին ինտենսիվ եւ հարուստ բովանդակությամբ։ Մենք կարեւորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները, դրանք առաջին հերթին հիմնված են համատեղ ընդհանուր արժեքների եւ փոխադարձ շահերի վրա»,- Այս մասին Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա ասաց, որ այսօր խոսել են այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կանաչ էներգիայի ոլորտները։ Ըստ Միրզոյանի՝ կարեւոր թիրախ է առեւտրաշրջանառության մեծացումը։

Նա ասաց, որ անդրադարձել են նաեւ մեր տարածարջանային հարցերին։ «Ես բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ Եվ ներկայացրել եմ գործընկերոջս այս գործընթացում առկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո կսկսի նաեւ շոշափելի պտուղներ տալ։ Ինչպես եւ նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը եւ ամսաթիվը»,- հավելեց Միրզոյանը։

Armenian Foreign Minister Ararat Mirzoyan and the Minister of Foreign Affairs of Slovenia Tanja Fajon attend a press conference following their meeting in Yerevan, Armenia

Տանյա Ֆայոնն էլ ասաց․ «Մենք իսկապես իրար նման մտածող երկրներ ենք եւ որպես ՄԱԿ ԱԽ անդամներ՝ այսօր այլընտրանք չենք տեսնում, քան հարգելու Անվտանգության խորհրդի եւ ՄԱԿ-ի սկզբունքները։ Մենք մեծապես գնահատում ենք խաղաղության ձեր ջանքերը, խաղաղության եւ եվրոպական օրակարգը։ Շատ ուրախ ենք, որ այսօր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը մի կարեւորագույն քայլ առաջ են կատարել երկկողմանի հարաբերությունները կանոնակարգելու։ Սա շատ յուրահատուկ հնարավորություն է, որ երկու կողմերն էլ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Հուսանք, որ ստորագրությունը շուտով կլինի, եւ լարվածությունն այս տարածաշրջանում կնվազի»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930