Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 16,2025 12:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է»,-հարցին՝ ՀՀ նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը պիտի պահպանվի՞, թե՝ ոչ, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, հիշեցնելով իր՝ նախորդ տարիների ուղերձներից մեկը Անկախության օրվա հետ կապված, ասաց․ «Ես Անկախության հռչակագրի օրվա՝ իմ ուղերձում ասել եմ, որ Անկախության հռչակագրի տեքստը նորից ուսումնասիրելով՝ իմ կարծիքն այն է, որ այդ տեքստը նրա մասին է, որ ՀՀ անկախ պետականություն չի կարող լինել։ Եթե ես սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի Անկախության հռչակագրին հղում։ Ընդհակառակը՝ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930