Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է գտնել ԱնտիԷՇ կոնցեպցիան. Վահե Հովհաննիսյան

Ապրիլ 16,2025 12:10

Բռնել մտքի թոկը

Առաջիկա հայաստանյան զարգացումները կարծես թե նոր կարևոր սիմվոլ ունեն՝ էշը։ Բայց որպեսզի այն գեղարվեստական հնարքից չդառնա մտքի և զարգացման ֆլագման, անհրաժեշտ է գտնել ԱնտիԷՇ կոնցեպցիան։ Էշության հաղթարշավը կանգնեցնելու համար միտք է պետք, մարդկանց պետք է առաջարկել զարգացման տեսլական, առաջ գնալու ճանապարհ։ «Ով ում զռռացրեց, կերակրեց, թոկը բռնեց» բանավեճը շատ կարճ ժամանակում հոգնեցնելու է բոլորին, ու մարդիկ իրավամբ օտարվելու են դրանից։

Կենդանաբանության տիրույթում էշը բավական էֆեկտիվ կենդանի է՝ աշխատասեր, համբերատար, ճիշտ արահետներ գտնող։

Քաղաքագիտության տիրույթում այդ «էշի» դերում, ցավոք, վերջում միշտ հայտնվում է հասարակությունը։

Եթե մենք չգտնենք անտիԷՇ կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա մենք բոլորս հայտնվելու ենք էշի կարգավիճակում, բայց ոչ թե դրական՝ կենդական կողմերի, այլ՝ որպես դեգրադանտ հասարակություն, որը վարի տվեց սեփական պետությունը։ Իսկ նրա էլիտաները չունեցան տարրական պետական մտածողություն՝ գտնելու և առաջարկելու վերականգնման ճանապարհը։

Էշն ունի մեկ այլ հատկանիշ ևս, որից հասարակությունը պիտի խուսափի. չի կարելի էշի համառությամբ միշտ նույն սխալները կրկնել՝ միշտ անպատրաստ լինելով բոլոր իրադարձություններին՝ լինի դա անձրև, կայծակ, ընտրություն, խաղաղություն թե պատերազմ։

Սովորական էշն իր արահետը միշտ գտնում է, իսկ էշացած հասարակությունը՝ միշտ վթարվում։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930