Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը համատեղ դիմումով ցրելու պահանջի միակ իմաստն այն է, որ ՀՀ հաջորդ իշխանությունը նույնիսկ տեսական հնարավորություն չունենա Արցախի հարցը բարձրացնելու. «Հայաքվե»

Ապրիլ 16,2025 12:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաքվե». ԵԱՀԿ Մինսկի խումբը համատեղ դիմումով ցրելու պահանջի միակ իմաստն այն է, որ ՀՀ հաջորդ իշխանությունը նույնիսկ տեսական հնարավորություն չունենա Արցախի հարցը բարձրացնելու:

Ադրբեջանը և անձամբ Ալիևը հասկանում են, որ ՀՀ այս իշխանությունը երկար չի մնալու, իսկ հաջորդ իշխանությունը որևէ մի փուլում, հատկապես եթե գերտերությունները կարողանան պայմանավորվել, առաջ է բերելու Արցախում առնվազն հայկական տարրի ներկայության խնդիրը, սկզբնապես` թեկուզ առանց որևէ կարգավիճակի։

Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներն անցկացվում են Թուրքիայում, գալիս է փաստելու, որ Թուրքիան իրենով փոխարինել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և միանձնյա ստանձնել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մանդատը, թեև այդ մանդատը չունի և չպետք է ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930