Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը ընտրվեց քաղաքապետ` 18 կողմ ձայներով

Ապրիլ 16,2025 11:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ավագանու նիստին ներկա 18 անդամները միաձայն կողմ քվեարկեցին Վարդան Ղուկասյանին։ Դեմ քվեարկող չկար։ Մարտուն Գրիգորյանի խմբակցության 6 անդամներից 5-ը կողմ քվեարկեցին նրան:

Վարդան Ղուկասյանը ելույթ ունեցավ՝ շնորհակալություն հայտնեց:

Նա ասաց, որ լսել է իր հոգուն ու առաջնորդվել դրանով։

«Տեսեք, դուխը մարդու միջից գալիս է հոգեպես, հոգին հուր է և աննյութ, հոգին լույս է, եթե կարևոր վճիռներ պիտի կայացնեք, հարցրեք ձեր հոգուն։ Իհարկե, կարող է ամեն ինչ անեն, ես երկու նախագահների հետ աշխատել եմ, ես էսպես ռեպրեսիաներ չեմ տեսել։ Ես կպահեմ սուբորդինացիան, բայց եթե իրենք ուրիշ ձևի պահեն իրենց, կփոխհատուցեմ այլ ձևով։ Ես այդպես եմ մեծացել։ Էսքան քրգործերը վրես, եկել, ստանձնել եմ քաղաքապետի պաշտոնը, սա նշանակում է հայրենիք սիրել»:

Նա հիշեցրեց, որ իր օրոք քաղաքապետարանի շենքը «հերանց տուն» է եղել և նորից կվերականգնի դա։

Նրա երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 29-ին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930