Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջան». բացականչեց Վարդան Ղուկասյանը` Կարեն Սիմոնյանի ելույթի ժամանակ

Ապրիլ 16,2025 11:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քիչ առաջ Գյումրու նորընտիր ավագանու կազմում ընդգրկված խմբակցությունների ղեկավարները հերթով ելույթ ունեցան` հայտարարելով` քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը նշեց. «Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ իշխանազրկելու ենք ՔՊ-ին, տեր ենք մեր խոստմանը, քաղաքապետ չենք առաջադրելու, Գյումրին մերժում է վատ կառավարումը, հետևաբար ՔՊ-ին»։

Վարդան Ղուկասյանը բացականչեց. «Ջա`ն»։

«Իմ հզոր համայնքի» ղեկավար Ռուբեն Մխիթարյանն էլ ասաց. «Գյումրին քաղաք է, ճիշտ է ասում Վարդան Ղուկասյանը՝ համայնք չէ։ Մենք նույնպես քաղաքապետի թեկնածու չենք առաջադրում, պետության առավելագույն շահը պահանջում է առաջադրել առավելագույն ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին»:

«Մեր քաղաքը» խմբակցությունը ևս հայտարարեց, որ չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու։

Կոմունիստական կուսակցությունը ներկայացրեց իր թեկնածուին` Վարդան Ղուկասյանին։

Նա ելույթ ունեցավ ամբիոնից, փառք տվեց երկնային տիրոջը` համերաշխ ընտրության համար։

Ըստ Վարդան Ղուկասյանի, ինչքան էլ ուզեցին խառնել՝ չստացվեց։

Նա շնորհակալություն հայտնեց քաղաքական ուժերին և ազգաբնակչությանը։ Հայտարարեց` որդեգրելու են համերաշխությունն ու կառուցողականությունը` հիմք ընդունելով հայրենիքի շահը։

Վարդան Ղուկասյանը հիշեցրեց, որ ինքը նոր չէ` որպես քաղաքի կառավարիչ, հիշեցրեց, որ 40 հազար տնակներ են հանվել իր օրոք քաղաքից, քաղաքապետարանի շենքն է կառուցվել։

«Եթե քաղաքի շահը որևիցե մեկը ուզում է ոտ պահել՝ Աստծո առաջ պատասխան կտա»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա նշեց, որ լսելու են նաև այլ ուժերի ծրագրերը, քանի որ ինքը լսելու կարողություն ունի։

«Իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերը Աստված է»,-ասաց նա։

Նա նաև հայտարարեց, որ ծանր աշխատանքի է լծվելու, որին դեմ է ընտանիքը, խռով է նրանց հետ։

«Տեսնելով երկրի վիճակը, թե ուր է գնում հայոց նավը և տեսնելով, որ 37 տարի ամենաաղքատ քաղաքն է Գյումրին, դրա համար առաջադրել եմ իմ թեկնածությունը»,-պարզաբանեց Վարդան Ղուկասյանը։

Նա նաև նշեց, որ ընտրություններին փող չի բաժանել, արդար ճանապարհով է ընտրվել, խոստացավ ավելացնել քաղաքի բյուջեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930