Գյումրիում ավագանու նիստը սկսված է, այն վարում է ամենատարեց թեկնածուն` Վարդան Ղուկասյանը։
Նա ընթերցեց նորընտիր ավագանու կազմում ընդգրկված քաղաքական ուժերի ավագանու անդամների անուն֊ազգանունները։
Օրակարգը ընթերցելիս` Վարդան Ղուկասյանը նշեց, որ Գյումրի համայնք չի ասելու, այլ քաղաք։
Կարդացեք նաև
«Գյոզալ քաղաքին ինչո՞ւ պիտի համայնք ասեմ», – ասաց նա։ Օրակարգի երկրորդ հարցը քաղաքապետի ընտրությունն է:
Արդեն հայտնել ենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցությունը չի մասնակցում նիստին:
Գյումրու ՔՊ խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկեսի մաս չի կազմի, չի առաջադրի թեկնածու և չի մասնակցի քվեարկությանը:
Իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը, որոնք լինելու են ավագանու կազմում, սեփական պատասխանատվությամբ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու հայտարարությամբ են հանդես եկել:
Այսինքն` գտել են, որ 17 հազարից ավել քվե ստացած ուժի փոխարեն պետք է քաղաքը հանձնել կրկնակի պակաս ձայներ ունեցողին:
Քվեարկությանը մասնակցողները ուղիղ կրելու են իրենց ընտանիքների, երեխաների, ծնողների, Գյումրու ապագայի պատասխանատվությունը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ