Լրահոս
Օրվա լրահոսը

Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ապրիլ 16,2025 10:15

Ապրիլի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի և Սևանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքում բուք է։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930