Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ անձ է ճանաչվել «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ն

Ապրիլ 16,2025 14:30

Առաջարկվել է կայքի հրապարակումները զննել առանց դատական նիստ հրավիրելու եւ գործին մասնակցող անձանց ծանուցելու

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանի ապրիլի 4-ի որոշմամբ, վարույթ է ընդունվել Սարիկ Մինասյանի անունից վերջինիս ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արման Ներսիսյանի հայցադիմումն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի:

Երրորդ անձ է ճանաչվել ինքնուրույն պահանջ չներկայացնող «Առավոտ» օրաթերթ» ՍՊ ընկերությունը:

Հայցվոր կողմը պահանջում է դատարանից, պարտավորեցնել Արտյոմ Ղուկասյանին, հերքել Ս. Մինասյանի վերաբերյալ www.aravot.am լրատվական կայքում այս տարվա մարտի 7-ին եւ 8-ին հրապարակված հոդվածներում նրա կողմից կատարված արտահայտություններում «զրպարտություն համարվող փաստացի տվյալները»:

Հայցվորը պահանջում է տեղադրել «հայտարարություն», որն ըստ էության հերքում է, որում նշել են անգամ վերնագիրը:

Հերքման տեքստը պահանջում են տեղադրել ոչ միայն լրատվական կայքում, այլ տեսանելի նաեւ լինի «Առավոտի» ֆեյսբուքյան էջում եւ տելեգրամյան ալիքում:

Մարտի 28-ին մեկ անգամ վերադարձվել էր հայցադիմումը, թույլ տված խախտումները վերացնելու համար, ապա այն կրկին ներկայացվել է դատարան, մարտի 31-ին մակագրվել է դատավոր Հ. Աղաքարյանին:

«Առավոտը» երեկ ստացել է ապրիլի 4-ի դատարանի որոշումը Հայփոստի միջոցով: Այն վերաբերում էր ապացույցի ապահովման համար միջնորդությունը քննության առնելուն:

Միջնորդության մեջ մասնավորապես ասվում է. «Նշված լրատվական հոդվածները տեղադրված են www.aravot.am լրատվական կայքում, եւ երրորդ անձ «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության տիրապետության տակ են: Եվ իրենք մտավախություն ունեն, որ այդ հոդվածները կարող են փոփոխվել, կամ անհետանալ՝ պայմանավորված թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներով», հայցվոր կողմը գտնում է, որ այդ հոդվածներն անհրաժեշտ է ապահովել, զննելով համակարգչի կիրառմամբ լրատվական կայք մուտք գործելու միջոցով:

Առաջարկվել է դրանք զննել առանց դատական նիստ հրավիրելու եւ գործին մասնակցող անձանց ծանուցելու:

Դատարանը գտել էր, որ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը հիմնավոր է, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 65 հոդվածի պահանջներից, ենթակա է բավարարման:

Իսկ դա նշանակում է, որ վիճարկվող հոդվածները կզննվեն դատավորին ամրակցված համակարգչի միջոցով, սույն քաղգործին կցելու համար դրանք արտատպելու եղանակով:

Դրանք կզննվեն առանց նիստ հրավիրելու:

Հիշեցնենք, որ վիճարկվում են «Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ. կուսակցությունից հեռացվել է. Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար», ««Սարիկ Մինասյան, դատարան ես ուզում դիմե՞լ, հանգիստ դիմիր, ողջ -առողջ է քեզանից դիմում ընդունած անձը». Գյումրու ՀՀԿ խորհրդի ղեկավար»,  «Պնդում ենք՝ Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ». ՀՀԿ-ն փաստաթղթեր է հրապարակում» հրապարակումներում առկա տեղեկությունները: Հայցվորի ներկայացուցչի պնդմամբ, Մինասյանը չի հանդիսացել ՀՀԿ անդամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930