Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Հայաստանում «անօգուտ» ծրագրի ֆինանսավորումը

Ապրիլ 15,2025 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (Department of Government Efficiency) տեղեկացնում է, որ Պետդեպարտամենտը կասեցրել է մի շարք միջազգային ծրագրերի ֆինանսավորումը, որոնք գնահատվել են որպես «անիմաստ ծախսեր»։

Ինչպես նշված է վարչության հայտարարությունում՝ Twitter-ի պաշտոնական էջում, չեղարկված դրամաշնորհների թվում է նաև Հայաստանի համար նախատեսված 2 միլիոն դոլարի «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագիրը։

Բացի այդ, կասեցվել են հետևյալ նախագծերը.

Վարչությունն ընդգծել է, որ այս միջոցները «անարդյունավետ» են գնահատվել և չպետք է ծախսվեն ամերիկյան հարկատուների հաշվին։
Այժմ դեռևս պարզ չէ՝ արդյոք կասեցված ծրագրերի շրջանակում արդեն իրականացված աշխատանքների համար փոխհատուցում կտրամադրվի, թե ոչ։

Այս քայլը հաջորդում է ԱՄՆ-ում պետական ծախսերի վերանայման և կրճատման ընդհանուր քաղաքականությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930