Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանն ու Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները

Ապրիլ 15,2025 23:03

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը Հարավային Կովկասում հաստատելու կայուն և հարատև խաղաղություն:

 

ՀՀ Անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930