Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացվում են առանցքային բարեփոխումներ ու ծրագրեր

Ապրիլ 15,2025 21:01

Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միասնական մշտադիտարկման եւ հանրային հաղորդակցության հարցերը քննարկվել են խորհրդարանում

Ապրիլի 15-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը խորհրդարանում հյուրընկալել է վարչապետի աշխատակազմի եւ փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչներին: Քննարկման առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման միասնական մշտադիտարկման եւ ռազմավարական հաղորդակցության հարցերը:

Մերի Գալստյանը նշել է, որ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաեւ առհասարակ ԵՄ-Հայաստան գործընկերության շրջանակում մեր երկրում իրականացվում են մի շարք առանցքային բարեփոխումներ ու ծրագրեր, որոնց ուղղությամբ հանրային հաղորդակցության, իրազեկման եւ վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն կա: Պատգամավորը նկատել է, որ այս ուղղությամբ մեծ աշխատանք է պետք իրականացնել` հիմքում դնելով հանրությանը ճիշտ իրազեկելու մեխանիզմը` որպես այդ բարեփոխումների թիվ մեկ շահառու:

Զրուցակիցները փաստել են, որ պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում պետք է ներդրվի հանրային հաղորդակցության իրականացման ռազմավարություն: Այս ուղղությամբ Վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության եւ մասնակցային կառավարման բարեփոխման ծրագրի ղեկավար Անժելա Կժդրյանը ներկայացրել է ՀԸԳՀ հաղորդակցության հաբի (CEPA Hub) ձեւավորման եւ ընթացիկ աշխատանքները` առանձնացնելով համաձայնագրի յուրաքանչյուր ոլորտի մասին թիրախային տեղեկատվական ուղերձներ մշակելու ու հանրայնացնելու, համաձայնագրի կիրարկման հաղորդակցության ռազմավարության մշակման ընթացքը, որն ակնկալվում է ավարտին հասցնել այս տարի:

Համաձայնագրի կիրարկման միասնական մշտադիտարկման մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համագործակցության եւ բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Հայրապետյանը կարեւորել է գրասենյակի համակարգմամբ հատկապես մշտադիտարկման թվային հարթակի ձեւավորման կարեւորությունը, որը դեռեւս նախնական փուլում է. առաջիկայում նախատեսվում է թվային հարթակի տեխնիկական նախագծի մշակում եւ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ, ներառյալ Ազգային ժողովը:

Մշտադիտարկման թվային հարթակը հնարավորություն է տալու յուրաքանչյուր քաղաքացու իրական ժամանակում պարզ ու համալիր տեղեկատվություն ստանալ ըստ ոլորտների համաձայնագրի կիրարկման ընթացքի վերաբերյալ` որակական ու թվային ցուցանիշներով:

Ընդգծվել է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ու հավելյալ փորձագիտական աջակցության կարեւորությունը, ինչպես նաեւ համաձայնագրի կիրարկման գործընթացում ԱԺ-Կառավարություն արդյունավետ փոխգործակցության դերը:

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930