Լրահոս
Օրվա լրահոսը

Տանյա Ֆայոնը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը

Ապրիլ 15,2025 20:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին:

Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու և ընդլայնելու նպատակով:

Տանյա Ֆայոնը ևս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը և հավելել, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը:

Նիկոլ Փաշինյանը և Տանյա Ֆայոնը քննարկել են տարածաշրջանային նշանակության թեմաներ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:


Իր հերթին, Տիկին Ֆայոնը վերահաստատել է Սլովենիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով երկխոսության և դիվանագիտական փոխգործակցության կարևորությունը:
Միաժամանակ, նա շեշտել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցությանն ու սերտ համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930