Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շուրջ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին

Ապրիլ 15,2025 19:45

Արդեն յոթ ամիս է, ինչ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շարունակում է նվաճել հայ հանդիսատեսի համակրանքը: Վերջին յոթ ամիսների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Հայաստանի մարզերում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, եվրոպական տասնյակ երկրների շուրջ 33 քաղաքներում, արժանացել ֆիլմասեր հասարակության ջերմ գնահատականին, նվաճել մրցանակներ։

Վերջերս Կանադայի «Պոմեգրանտե» կինոփառատոնի շրջանակներում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։

Այժմ էլ, Հայ կինոյի օրվան ընդառաջ, ինչպես հայտնում է ֆիլմի պրոդյուսեր Աննա Մաքսիմը , Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից արտադրական նպատակով ֆիլմին տրամադրված աջակցությունը` շուրջ 40 մլն դրամ, ամբողջովին վերադարձվել է հիմնադրամի բյուջե։ Սա ֆիլմի նաեւ ֆինանսական հաջողության լավագույն վկայությունն է։

 

Orer.eu

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930