Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է

Ապրիլ 15,2025 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ էին ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 29 տարեկան օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։

Ավելի ուշ նա ձերբակալվեց և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով քսաներեք փաթեթ։

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արդեն քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի թույլտվությամբ խուզարկել են օտարերկրացու բնակարանը՝ հայտնաբերելով ավելի քան 350 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով հարյուր քառասունինը փաթեթ։

29-ամյա օտարերկրացին կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930