Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական երկու պետությունների գոյության պայմաններում, 110 տարի անց, մենք ընդամենը գաղթի ճանապարհից ունեցանք գունավոր նկար․ Քրիստինե Վարդանյան

Ապրիլ 15,2025 18:11

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ Ցեղասպանության 110 ամյակի տարելիցին ընդառաջ հիշեց, թե 2015-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի առիթով, քանի պետության ղեկավար էր եկել Հայաստան եւ Ծիծեռնակաբերդի բարձունքից հանձնառություն էր ստանձնում՝ հետամուտ լինել արդարության վերականգնմանը։ Մինչդեռ այժմ ՀՀ իշխանությունը, ըստ պատգամավորի՝ վախենում է արտաբերել ցեղասպանություն բառը, ցանկանում են զոհերի թիվը հաշվել՝ անուն-ազգանուններով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ցեղասպանության թեման շարունակեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ նկարներ ցուցադրելով 110 տարի առաջ գաղթի ճանապարհից եւ Արցախի հայաթափման օրերից՝ փաստելով, որ հայկական երկու պետությունների գոյության պայմաններում, 110 տարի անց, մենք ընդամենը գաղթի ճանապարհից ունեցանք գունավոր նկար։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, վերջինս տեղի ունեցավ այն պատճառով, որ թշնամին դարձավ «կիրթ ու կառուցողական» և Հայաստանում վարվեց թշնամուց եկող սպառնալիքի նվազեցման քաղաքականությունը, այդ ուղերձը հղվեց հանրությանը․ «Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը, որն Ադրբեջանից եկող սպառնալիքն էր մեղմացնում, նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար ու այդ սպառնալիքը, ոչ ավել, ո՛չ պակաս, Արարատ լեռն է»։

Նա հայտարարեց, որ ըստ իշխանությունների, եթե երկար նայենք Արարատին և մեզ նույնականացնենք Արարատով՝ Թուրքիան կջղայնանա և կհարձակվի Հայաստանի վրա։ Նրա բնութագրմամբ, այսպիսով իշխանությունները ցանկանում են ջնջել անցյալը, որպեսզի կառավարեն ապագան։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ իշխանությունը հանձնաժողով չի ստեղծել Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ասելով, թե այն իրենց առաջնահերթությունների մեջ չէ ու հարցրեց՝ ո՞րն է ՔՊ-ի առաջնահերթությունը՝ թուրք ադրբեջանական պահանջների բավարարո՞ւմը․ «Ցեղասպանությունը չկրկնվելու մի ճանապարհ կա և այն Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները բավարարելը չէ, այլ մեր իրավունքների համար պայքարը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ընդդիմադիրներին իր հայտարարությամբ պատասխանեց իշխող խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ նրանց «մանիպուլյատոր» անվանելով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930