Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Բեսպալովը կարևորեց ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի համագործակցությունը ՀՀ գիտական կառույցների հետ և ակադեմիկոս Աշոտ Սաղյանին հրավիրեց Ստավրոպոլ

Ապրիլ 15,2025 17:42

Սույն թվականի ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հյուրընկալեց ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, ՌԴ կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը, համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ալբերտ Կումուկովը։ ՀՀ ԳԱԱ-ից հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատարներ Արամ Պապոյանը և Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության ղեկավար Սոֆի Աճեմյանը։

«Մենք կարևորում ենք նման հանդիպումների անցկացումը, որոնք ամրապնդում են գիտական կապերը»,- ասաց Աշոտ Սաղյանը՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ գործունեությունը։
Աշոտ Մելքոնյանը նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի համագործակցության մասին, որի արդյունքում հրատարակվել է 2 մենագրություն, որոնց շնորհանդեսները նախատեսված են առաջիկայում Երևանում և Ստավրոպոլում։

Դմիտրի Բեսպալովը կարևորեց համագործակցությունը ՀՀ գիտական կառույցների հետ և ՀՀ ԳԱԱ նախագահին փոխադարձ այցով հրավիրեց Ստավրոպոլ։ Կողմերը քննարկեցին համագործակցության՝ համատեղ կրթական ծրագրերի, գիտաժողովների, դպրոցների կազմակերպման հնարավորությունները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930