Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացին հայտնել էր, որ 4 համերկրացիներ զենքի սպառնալիքով իր տնից հափշտակություն են կատարել, ձողով հարվածել են իրեն, փորձել սեռական ոտնձգություն կատարել կնոջ նկատմամբ

Ապրիլ 15,2025 17:38

Ապրիլի 14-ին Ոստիկանություն դիմած 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ ապրիլի 12-ին չորս համերկրացիները ապօրինի մուտք են գործել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել 100 հազար դրամ, բջջային հեռախոսներ, գոտիով և մետաղյա ձողով հարվածել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև փորձել են կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և մարզի պարեկների հետ, պարզել են կատարողների ինքնությունը:

Նրանք Արթիկ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն, ապա՝ ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930