Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին երկրորդը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի հայորդիները հնարավորություն են ստանում ծանոթանալու հայ հոգևոր-մշակութային ժառանգությանը

Ապրիլ 15,2025 17:14

Ապրիլի  15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» հայրենաճանաչության ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։

Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով երիտասարդներին՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի երիտասարդ հայորդիները հնարավորություն են ստանում հաղորդ դառնալու հայրենի իրականությանը, ծանոթանալու հայ հոգևոր-մշակութային ժառանգությանը և բացահայտելու իրենց ինքնությունը՝ զորացնելով իրենց ազգային ոգին ու գիտակցությունը։

Վերջում Նորին Սրբությունը երիտասարդներին պատգամեց ապրել աղոթական կյանքով, ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ՝ հորդորելով յուրաքանչյուրին ակտիվորեն ներգրավվել ազգային կյանքի մեջ և օգտակարություն բերել ինչպես իրենց երկրում առկա համայնքներին, այնպես էլ՝ հայրենիքի առաջընթացին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930