Դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հաղորդակցության հարթակի երկրորդ աշխատանքային հանդիպմանը, որն իրականացվեց Եվրոպական միության և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել համակարգումը, փոխանակվել գիտելիքով և խթանել ՀԸԳՀ-ի առավելությունների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցությունը՝ ի նպաստ Հայաստանի քաղաքացիների։
Հաղորդակցության հարթակն առանցքային դեր ունի՝ օգնելով քաղաքացիներին ավելի լավ ըմբռնել ԵՄ-Հայաստան համագործակցության առավելությունները՝ սկսած բարեփոխումներից մինչև ապատեղեկատվության դեմ պայքարը, նպաստելով ավելի ուժեղ և դիմակայուն Հայաստանի կառուցմանը։
ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն