«Այո, չէր կարելի, պետք չէր»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ Tribune.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին թիրախավորելուն։
Ալեն Սիմոնյանի կողքին էր Անդրանիկ Քոչարյանը, և ԱԺ նախագահն ասաց, որ Անդրանիկ Քոչարյանն էլ է այդ կարծիքին։ Հետո էլ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ ինձ թույլ տալի՞ս եք` ես գնամ։
Լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ այս հարցով էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հարմար չի եղել, դեռ չենք քննարկել այդ հարցը»։
Հիշեցնենք՝ խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրել էին այս հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու պահանջ։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն այս առիթով ասաց՝ ընդհանուր առմամբ պետք է ԱԺ-ում լինի Էթիկայի հանձնաժողով, որը հընթացս կզբաղվի նմանատիպ հարցերով։ Դիտարկմանը՝ Էթիկայի հանձնաժողով չստեղծելը կապ ունի՞ 44-օրյա քննիչ հանձնաժողովի բացահայտումների հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ չունի․ «Դա պայմանավորված է ծավալով, կարևորությամբ և նրանով, որ յուրաքանչյուր բան պետք է կրկնակի ձևով ստուգվի։ Մենք Անդրանիկ Քոչարյանի անձի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու հարցը չենք քննարկել։ Ես ասել եմ, որ, ընդհանուր առմամբ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշում ունեցել ենք, որ նման հարցերի դեպքում մենք փաստի առաջ չկանգնենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թուքդ կուլ տուր, նոր խոսա։