Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն ու դա «խաղաղության օրակարգ» կոչելը Ալիևին հիշեցրել է 23 տարի առաջ հոր թողած զավթողական ծրագրերի պատգամը. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 15,2025 15:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Ապագայում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի աշխատանքներ, որպեսզի դրանք անընդհատ, հետևողական ձևով ապացուցեն, որ այն հողերը, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը, պատկանում են Ադրբեջանին։ Մենք պետք է սա անենք։ Մենք պետք է ճանապարհ բացենք ապագա սերունդների համար․․․». Հեյդար Ալիև, 1999 թվական։

Այս հարցին Իլհամ Ալիևը առաջին անգամ անդրադարձավ 2022 թվականին դեկտեմբերին՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց, որտեղ բառացի ասել է․ «Ես կարծում եմ, որ դրան զուգահեռ մենք պետք է համատեղ մշակենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգ։ Այս հարցը մեր օրակարգում է հենց հիմա՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո։ Իհարկե, այս մասին խոսելը դեռ վաղ է, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը։ Բայց այսօր, իմ կարծիքով, պետք չէ ժամանակ կորցնել․․․»՝ նաև նշելով՝ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»:

Ինչպես տեսնում եք Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն ու դա «խաղաղության օրակարգ» կոչելը Ալիևին հիշեցրել է 23 տարի առաջ հոր թողած զավթողական ծրագրերի պատգամը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930