Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Ղուկասյանի ճիշտ տեղը բանտում է»․ Ալեն Սիմոնյան

Ապրիլ 15,2025 15:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դրա մասին այնտեղի խմբակցությունը հայտարարություն կանի։ Եկեք բոլոր գաղտնիքները չբացեմ»,- հարցին՝ ՔՊ-ն Գյումրու ավագանու նիստին կառաջադրի՞ քաղաքապետի թեկնածու, ի՞նչ որոշում է կայացրել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա կարծիքով՝ տրամաբանական է՝ այն ուժը, որն ամենաշատ ձայներն է հավաքել, նա էլ քաղաքապետ ընտրի․ «Չակերտավոր մեկժամյա, մեկգիշերվա կոալիցիան չեմ կարծում կկարողանա ապահովել ավագանու բնականոն գործունեությունը»։

Ալեն Սիմոնյանը պնդեց՝ Վարդան Ղուկասյանի մասին իր կարծիքը չի փոխվել․ «Կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտում է»։

Հարցին՝ ո՞ւմ եք մեղադրում, որ նա բանտում չէ, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Բոլորիս, որովհետև երևի ինչ-որ պահի ինչ-որ տեղ ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք արել։ Կան հարուցված գործեր, որոնք ինչ-որ ժամանակի ընթացքում իրենց հանգրվանին կհասնեն»։ Հարցին՝ այսինքն՝ Վարդան Ղուկասյանին կկալանավորե՞ն, Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Ես որ իմանայի՝ ում են կալանավորում, շատ մարդկանց հետ կապված հետևություններ կանեի նախապես։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930