«Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է․ մենք 300 հազար զոհ ենք տվել, էլ չեմ ասում, որ դիմադրության շարժումներում, տարբեր դաշնային զորքերում հայեր են մասնակցել։ Մեր հպարտության օրերից մեկն է, և վարչապետի մասնակցությունը որևէ ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ բաների հետ»,- լրագրողների հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին մասնակցությունը հնարավո՞ր է բացասաբար ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց․ «ԵՄ-ի շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում, բանակցում են ՌԴ նախագահի հետ, մեծ բանակցություններ են ԱՄՆ-ի հետ։ Այսինքն՝ ՀՀ-ն պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծ մի ԵՄ պաշտոնյա իր տեսակետն ունի՞․․․Կարող է՝ մի երկրի դա դուր չի գալիս, բայց, կներեք, մենք մեր տեսլականը, մեր ուղղությունն ունենք»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ անցյալ տարի մայիսի 9-ի հաղթանակը մերը չէ՞ր, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Մեր հաղթանակն էր։ Անցյալ տարի հարմար չէր, այս տարի հոբելյանական տարի է։ Ամեն տարի աշխարհի իրականությունը փոխվում է։ Կարող է՝ հաջորդ տարի էլ որոշենք չմասնակցել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ