Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները արցախցիների նկատմամբ իրականացնում են ներքին խտրականություն. Լարիսա Ալավերդյան

Ապրիլ 15,2025 14:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Առաջին նախագահը բերել է այն թեզը, որ պետք է ունենաս բարիդրացիական հարաբերություններ քո մոտիկ հարեւանների հետ: Այսօր ինչ տեսնում ենք, ինչը փարթամ ներկայացվում է այդ իմաստով, արմատը դրվել է 1989թ: Քչերը կարող է վերհիշել, թե հետագայում ինչ եղավ «միացում», «անջատումը» կամ «Արցախի անկախություն» կարգախոսներից հետո, եւ ինչպես 1992թ ՀՀ առաջին նախագահը հստակեցրեց իր եւ ՀՀՇ-ի մոտեցումը եւ ասաց, որ Հայաստանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում՝ միայն բարձր կարգավիճակով»,-«Հայելի» ակումբում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Ես ունեցել եմ այդ հնարավորությունը բարձրաձայնելու հարցը եւ ասելու՝ դա ի՞նչ պատրանք է, այդ դեպքում Արցախյան շարժումն ինչի համար էր: Ունենալով ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն՝ անվտանգության երաշխիքներ, ինքնորոշման իրավունքն արդեն իրացված արցախահայությունը հայտնվել էր մի իրավիճակում, երբ իրեն սպառնում էր նույն նախիջեւանացումը, ցեղասպանությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ենթարկվել է Սովետական Ադրբեջանի կողմից ուղղակի ագրեսիվ ռազմական հարձակման, իսկ միջազգային իրավունքն ասում է՝ ամեն ժողովուրդ ունի ինքնապաշտպանության իրավունք, ինչը եւ արել է արցախցին: Արցախցիները ոչ թե սկսել են գործողություններ, այլ Ադրբեջանի ռասիստական, ցեղասպանական քաղաքականությանը եւ գործողություններին պատասխանել են 1988թ փետրվարի 20-ի իրենց որոշմամբ»,-հավելեց տիկին Ալավերդյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Քանի որ արցախցիների վրա հարձակվել է 50-ապատիկ զենք, հնարավորություն եւ հզորություն ունեցող Ադրբեջանը, արցախցիները Հայաստանի ամենապայծառ խավի հետ, նաեւ սփյուռքի նույնքան պայծառ սակավաթիվ դեմքերի հետ պատասխանել են Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, որովհետեւ հասկացել են, որ դա ոչ թե Արցախի հարց էր, այլ համայն հայության»:

Լարիսա Ալավերդյանը ցավ է հայտնում, որ Հայաստանի գործող իշխանությունները սպասարկում են ադրբեջանաթուրքական տանդեմի շահերը եւ փորձում են մոռացնել տալ Արցախի հարցը: Նա նաեւ փաստեց, որ ՀՀ գործող իշխանությունները արցախցիների նկատմամբ իրականացնում են ներքին խտրականություն. «Դա, կներեք, Ku-Klux-Klan-ի (ռասիստական-ահաբեկչական գաղտնի կազմակերպություն ԱՄՆ-ում-Գ.Հ.) կրկնությունն է : Ku-Klux-Klan-ը անում էր իր գործողությունները մաշկի գույնի հիմքով, Փաշինյանի թիմն անում է դա մարդկանց՝ Արցախում ծնված լինելու հիմքով: Այսօրվա իշխանությունները Արցախի հայերի հանդեպ իրականացնում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շարունակությունը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930