Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է ներկայացրել «Տեսալսողական մեդիայի կարգավորումը թվային դարաշրջանում» առաջարկների փաթեթը։ Այդ առաջարկների հիման վրա կարող է մշակվել ծրագիր, որը թույլ կտա իրականացնել չափազանց կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ձևավորել միասնական տեղեկատվական համակարգ, բավարարել հանրության՝ որակյալ և հավաստի տեղեկատվություն ստանալու պահանջը, նվազեցնել ապատեղեկատվությունը, «ֆեյքային նորությունները», պաշտպանել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ինքնիշխանությունը։
4․ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և համացանցի հասանելիության աճի պայմաններում, օրենսդրության կիրարկման հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրներից բացի, Հանձնաժողովն, իր գործառույթներն իրականացնելիս, բախվում է նաև մի շարք նոր մարտահրավերների։ Մեկ անգամ ևս արձանագրենք, որ անհրաժեշտություն է առաջացել տեսալսողական մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին:
Կարդացեք նաև
2021-2023 թվականների տարեկան հաղորդումներում Հանձնաժողովը մանրամասն ներկայացրել է այս խնդիրները։ Վերահաստատելով 2023 թվականի տարեկան հաղորդման ընթացքում արտահայտած մոտեցումը՝ Հանձնաժողովը կարևորում է պետության՝ տեսալսողական մեդիաոլորտին առնչվող նոր ռազմավարության մշակման և իրագործման գործընթացի նախաձեռնությունը, որի առանցքային բաղադրիչը համապատասխան օրենսդրական փոփոխություններն են։
Հանձնաժողովը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է ներկայացրել «Տեսալսողական մեդիայի կարգավորումը թվային դարաշրջանում» առաջարկների փաթեթը։ Այդ առաջարկների հիման վրա կարող է մշակվել ծրագիր, որը թույլ կտա իրականացնել չափազանց կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ձևավորել միասնական տեղեկատվական համակարգ, բավարարել հանրության՝ որակյալ և հավաստի տեղեկատվություն ստանալու պահանջը, նվազեցնել ապատեղեկատվությունը, «ֆեյքային նորությունները», պաշտպանել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ինքնիշխանությունը։
Օրենսդրական փոփոխությունների հիմնական ուղղությունները
- Կարգավորման շրջանակի ընդլայնում և կանոնակարգերի ներդաշնակեցում՝ հեռարձակողների և առցանց տեսալսողական մեդիայի միջև
- Տեսալսողական մեդիաոլորտում իրավական միջավայրի ներդաշնակեցումը ենթադրում է գործող կարգավորումների համաչափ կիրառում, ինչպես ավանդական հեռարձակողների, այնպես էլ առցանց մեդիա հարթակների նկատմամբ:
- Օրենսդրական փոփոխությունները նախատեսում են մեդիաոլորտի արագ փոփոխվող միջավայրին համահունչ կարգավորման մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին և հայաստանյան համատեքստին։
- Առաջարկվող մեխանիզմները կերաշխավորեն, որ հեռուստանման մեդիածառայություն (TV-like media) մատուցողները կունենան այնպիսի իրավական պարտավորություններ, որոնք համարժեք են ավանդական մեդիածառայություն մատուցողների նկատմամբ կիրառվող պահանջներին:
2․ Ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքար՝ հստակ չափանիշների սահմանմամբ
- Օրենսդրորեն սահմանված հստակ չափանիշների ներդրմամբ հնարավոր կլինի սահմանափակել ապատեղեկատվության, ատելության խոսքի և հասարակական շահերին վնասող տեղեկատվության տարածումը՝ համապատասխան իրավական հետևանքներով:
- Առաջարկվող իրավակարգավորումները կբարձրացնեն տեղեկատվական հոսքերի նկատմամբ հանրային վստահությունը՝ ապահովելով հանրային շահերի պաշտպանությունը:
- Օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակում
- Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում։ Բացառություն կարող է արվել միայն այն օտարերկրյա հեռուստածրագրերին, որոնք հանրօգուտ բնույթ են կրում (մանկական, մշակութային, կրթական, սպորտային)։
- Հայաստանի Հանրապետությունում ցանցային օպերատորների փաթեթներում վերահաղորդվում են օտարերկրյա այնպիսի տեսալսողական ծրագրեր, որոնց բովանդակությունը խախտում է ՀՀ օրենսդրությունը, պարունակում է ազգային, կրոնական խտրականության դրվագներ, բռնության տեսարաններ, պատերազմ հրահրելու կոչեր և այլն։ Հետևաբար, յուրաքանչյուր օտարերկրյա տեսալսողական ծրագիր, նախքան վերահաղորդումը սկսելը, պետք է անցնի ՀՀ օրենսդրությանը համապատասխանության գործընթաց, ինչը կփաստի, որ ներառված արտադրանքը համապատասխանում կամ չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը։
4․ Տեսալսողական մեդիայի սեփականատերերի և ֆինանսավորման թափանցիկություն
- Անհրաժեշտ է ընդունել և կիրառել օրենսդրական կարգավորումներ, որոնք կսահմանեն ԵԽՆԿ հանձնարարականում թվարկված տեղեկատվության կիրարկելի բացահայտումը:
- Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ CM/Rec (2017x) XX հանձնարարականն անդամ պետություններին՝ լրատվամիջոցների բազմակարծության և դրանց սեփականատերերի թափանցիկության վերաբերյալ սահմանում է չափանիշներ, որոնք միտված են նպաստելու անդամ պետություններում լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության բարձր մակարդակի ապահովմանը:
- Սեփականատերերի և ֆինանսական աղբյուրների համապարփակ պատկերը թույլ է տալիս գնահատել լրատվական դաշտի կենսունակությունը և հասկանալ, թե քաղաքական կամ բիզնես ուժերը, լրատվամիջոցների սեփականատերերը, գովազդատուները, օտարերկրյա ներդրողները, միջազգային կազմակերպությունները, հիմնադրամներն ինչ չափով են ազդում խմբագրական և կադրային քաղաքականության և խմբագրակազմի որոշումների կայացման վրա:
5․ Պետության կողմից աջակցության գործիքակազմի կիրառում՝ բազմազան և բարձրորակ բովանդակության ստեղծման և հեռարձակման նպատակով
- Եթե պետությունը չմիջամտի առաջացած ճգնաժամային իրավիճակին, հանրային մուլտիպլեքսը շատ արագ կկորցնի իր դերն ու նշանակությունը, իսկ առաջացած բացը կլցվի ապատեղեկատվություն, ատելության խոսք, անորակ բովանդակություն տարածող և/կամ այլ պետությունների քաղաքական շահերը սպասարկող մեդիաների կողմից: Հանրային մուլտիպլեսքի թուլացումը կհանգեցնի նաև համացանցային կամ մալուխային հեռարձակում ունեցող հարթակների դիտելիության աճին, որոնց բովանդակության նկատմամբ Հանձնաժողովը կա՛մ չունի կարգավորիչ գործառույթներ, կա՛մ դրանք խիստ սահմանափակ են։
- Հանձնաժողովն, այս նպատակով, առաջարկում է ստեղծել աջակցման ու զորեղացման հիմնադրամ, որի առանցքային գաղափարը կներառի խրախուսման ու հեռանկարային քայլերի հաջորդականություն, ինչի արդյունքում կբարձրանա հանրային մուլտիպլեքսի կշիռն ու գրավչությունը, հանրօգուտ բովանդակության ծավալը։ Ներկա պայմաններում միայն պետության աջակցությամբ է հնարավոր մասնավոր հեռարձակողների եթերում ստեղծել բարձրորակ և հանրային հետաքրքրություններին ծառայող, իրավական գիտելիքները բարձրացնող կրթական, մանկական ու մշակութային բովանդակություն:
- Պետության և հանրային մուլտիպլեքսում ընդգրկված մեդիայի համագործակցությունը կարող է դառնալ կարևոր գործոն, որը մի կողմից կնպաստի հանրային լարման (բևեռացման) թուլացմանը և բարեփոխումների տեղեկատվական ուղեկցությանը, մյուս կողմից՝ կբարձրացնի լրատվամիջոցների իրական անկախությունը տարբեր քաղաքական ու բիզնես միավորումների շահերից: Հանձնաժողովն առաջարկում է դիտարկել նաև մուլտիպլեքսի սլոթերի քանակի կրճատման հնարավորությունը՝ տեսալսողական պատկերի որակը բարձրացնելու հեռանկարով:
6․ Օրենսդրական կարգավորման արդյունքում իրավական որոշակիության սկզբունքի ապահովում
- Առաջարկվող իրավական կարգավորումները կվերացնեն օրենսդրական բացերը և կբացառեն իրավակիրառական տարընկալումները՝ խստորեն պահպանելով իրավական որոշակիության սկզբունքը:
- Մեդիաոլորտի նոր օրենսդրական մեխանիզմները կերաշխավորեն կանխատեսելի իրավական դաշտ և կբարձրացնեն իրավական կարգավորումների արդյունավետությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով