Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը

Ապրիլ 15,2025 13:16

Ermenihaber. Թուրքիայում հեռարձակվող առաջին հայերեն-թուրքերեն հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակվի «4 չարաճճիները» (4 afacan çocuk) սերիալը։ Իսկ դա կլինի Թուրքիայում հեռարձակվող առաջին հայկական սերիալը։

Սերիալը կհեռարձակվի հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրերով։ Անոնսը կարող եք դիտել այստեղ։

Նշենք, որ «Լույս TV»-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն սկսել է եթեր հեռարձակվել 2019թ. հունվարի 6-ին։ Հեռարձակվող հաղորդումների 70 տոկոսն արևմտահայերեն է, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։

Ալիքի հեռարձակումներում սովորաբար տեղ են գտնում լրատվական թողարկումներ, մանկական ծրագրեր և հասարակական-մշակութային կյանքին առնչվող տարատեսակ հաղորդումներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930