Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն ընդգծում է խոշտանգումների դեմ պայքարի ներպետական երաշխիքների ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը

Ապրիլ 15,2025 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 14-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի (The United Nations Committee against Torture) հետ հանդիպմանը։

Անահիտ Մանասյանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը:
Պաշտպանն անդրադարձել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող աշխատանքներին, Հայաստանի Հանրապետությունում ոլորտում առկա խնդիրներին:

Նշենք, որ Պաշտպանը ներկայացրել է այլընտրանքային զեկույց՝ պետության կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ, որն ընդգրկում է 2020-2024 թվականների ժամանակահատվածը՝ ներառելով ինչպես ոլորտի դրական շարժընթացը, այնպես էլ առկա մարտահրավերները:

Զեկույցը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ գնահատականը, որը հիմնված է մշտադիտարկման, դրա արդյունքների փաստաթղթավորման և վերլուծության վրա: Այն անդրադառնում է կարևորագույն հարցերի, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությանը, կալանքի կիրառության պրակտիկային, ազատությունից զրկման պայմաններին, հոգեբուժական և խնամքի հաստատություններում առկա խնդիրներին, արդարադատության մատչելիությանը, ընտանեկան բռնության ոլորտում առկա խնդիրներին, վատ վերաբերմունքի կանխարգելմանն ու խոշտանգումների արգելքին վերաբերող այլ հարցերի:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է խոշտանգումների դեմ պայքարի ներպետական երաշխիքների ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը և վերահաստատում է հաստատության հանձնառությունը Հայաստանում մարդու արժանապատվության հարգումն ու խոշտանգումների բացարձակ արգելքն ապահովելու համատեքստում։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930