Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան պետք է վճռականորեն միջամտի՝ վերջ դնելու Հայաստանի պատմական տարածքները տենչացող պետությունների ախորժակին. ԵԽ-ում Կիպրոսի պատգամավոր. «Արմենպրես»

Ապրիլ 15,2025 12:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Արմենպրես». Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Գեադիս Գեադին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համատեքստում ողջունելի է համարել խաղաղության հասնելու ցանկացած փորձ, եթե այն հաշվի է առնում աշխարհաքաղաքական իրողությունները:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոխորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ Եվրոպան պետք է պաշտպանի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ «Եվրոպան, անշուշտ, կարող է վճռորոշ դեր խաղալ և, իմ կարծիքով, պարտավոր է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Այն պետք է վճռականորեն միջամտի՝ վերջ դնելու Հայաստանի պատմական տարածքները տենչացող պետությունների ախորժակին»,-նշել է նա՝ ցավով արձանագրելով, որ Եվրոպան գործադրում է երկակի ստանդարտներ, ինչպես դա տեղի է ունենում նաև իր հայրենի Կիպրոսի դեպքում։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Դրանից անմիջապես հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի կնքման ժամկետներն ու տեղը որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բացի այդ, Բաքուն նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930