«Հիմա աղմուկը իմացա՞ք որտեղից է»,- խորհրդարանում հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ աբսուրդ է, բայց ՀՀ կառավարությանը մեղադրում են տեղական, համայնքային եւ պետական բյուջեն «լցնելու մեջ»։ Նա նկատի ուներ, որ քննադատվում է կառավարության հարկային քաղաքականությունը։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում է կառավարության 2021-26 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։
Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը։
Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձավ գույքահարկի թանկացմանը։ Մանրամասնեց՝ 100 միլիոն դրամ եւ ավել արժեք ունեցող գույքերի վրա է ծանրացած այդ հարկատեսակը, իսկ այդպիսիք, ընդհանուր գույքային ֆոնդում 0,62 տոկոս են կազմում։ Իր փոխանցմամբ՝ այդ 0, 62 տոկոս գույքին տիրապետողները վճարում են անշարժ գույքի հարկի 47, 7 տոկոսը։
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության այս բարեփոխումն էլ, Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ, մի էական մասով տեղավորվում է թալանը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետեւ «հարկերի մի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում՝ ապօրինի կերպով հարստացածները»։
«Ուզում ես, օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե ոչ բարեկեցիկ համայնքում ու թաղամասում ես ապրում, եթե լուսավոր փողոցով չես քայլում, լավ դպրոց ու մանկապարտեզ չունես, աղքատ ես»,- պատկերավոր ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ