Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա այս 4,2 միլիարդ դոլարը օդի՞ց է ընկեր, հարգելի ժողովուրդ»․ Փաշինյանը` թալանը ետ բերելու մասին

Ապրիլ 15,2025 11:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, միայն 2024 թվականի արդյունքներով, ՀՀ բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1,3 տրիլիոն դրամով կամ 3,3 միլիարդ դոլարով։ Այսինքն, հեղափոխությունից հետո ՀՀ բյուջե մուտք է եղել հավելյալ 3,3 միլիարդ դոլար»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկայացնում էր կառավարության 2021-26 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։

Ըստ նրա, 2018-ի հեղափոխությունը ՀՀ բյուջեի աճին տեմպ է տվել եւ ՔՊ-ի իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պետբյուջե լրացուցիչ մուտք է եղել 4,2 միլիարդ դոլար գումար։ Այս թվի մեջ Նիկոլ Փաշինյանը չի հաշվառել պետական պարտքը, «Հայաստան» հիմնադրամի 2020-ին փոխանցած գումարները, քովիդի համավարակի համար ստացված գումարները։

«Խոսքը բյուջեի մաքուր հեղափոխական եկամտի մասին է»,- ասաց նա՝ հավելելով, որ այս թվերը ներկայացնում է՝ հակադարձելով քննադատություններին, թե ՔՊ-ական կառավարությունը հեղափոխությամբ եկել է իշխանության՝ մոռանալով թալանը ետ բերելու խոստումը։ «Բա այս  4,2 միլիարդ դոլարը օդի՞ց է ընկեր, հարգելի ժողովուրդ»,- հարցրեց նա։

Իսկ թալանվածը ետ բերելու համար, ըստ նրա, նախ թալանի տեղն ու մեխանիզմը պետք է հասկանալ․ դա ստվերային տնտեսությունն է, հարկերից խուսափելը եւ մենաշնորհը, որի արդյունքում էլ կազմավորվել են բյուջետային մուտքերը։

ՔՊ-ի հասցեին՝ թալանը ետ բերելու մասով քննադատություններին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նաեւ հիշեցնում է, որ հայտարարել են վենդետաները բացառելու մասին՝  ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա «բեզպրեդելի սեւ խորշ չդարձնելու» համար եւ խոստացել են՝ ՀՀ-ն օրենքի գերակայության երկիր դարձնել, ինչն էլ, ըստ իրեն, անում են։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930